Այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում շարունակվում է նախորդ շաբաթ օրը սկսված հերթական նիստը: Այժմ քննարկվում է Դատախազության 2019 թվականի հաղորդումը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցն առնչվում էր Հոկտեմբերի 27-ի գործին. «Գիտենք, որ գործը վերաբացվել է, ի՞նչ ինֆորմացիա կարող եք փոխանցել, ո՞ւր ենք հասել և ի՞նչ ուղղությամբ ենք գնում: Պարոն Գագիկ Ջհանգիրյանն իր մասնակցությունն ունի՞ քննչական պրոցեսին»:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ Գագիկ Ջհանգիրյանը որևէ մասնակցություն չունի այդ քրեական գործով. «Ըստ անհրաժեշտության` կարիք կլինի նրան հարցաքննել որպես վկա»:
Մանրամասները՝ տեսանյութում: