Այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ի պատասխան Սերգեյ Ատոմյանի հարցի` արդարադատության փոխնախարարն ասաց. «Պարեկը և ավագ պարեկը կարող են չունենալ բարձրագույն կրթություն: Նրանց կտրվի համապատասխան սպայական կոչում: Սրա անհրաժեշտությունը պայմանավորված է միայն առաջին համալրման անհրաժեշտությամբ, որովհետև մենք չունենք ըստ էության պարեկային ծառայություն և ստարտի կետից չենք կարող ապահովել այդ բոլոր աստիճանակարգությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում: