Իտալիայում նոր տիպի COVID-19 կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է 756-ով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։ Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին պատմել է, որ մահացած հիվանդների ընդհանուր թիվը 10779 է։
Նա նաև հավելել է, որ ներկայումս վարակված է 73880 քաղաքացի։ Բացի այդ, կորոնավիրուսից բուժվել է 13030 մարդ։