Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Այս հանձնաժողովում 1-ական թեկնածուներ են առաջարկել կառավարությունը, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:
«Իմ քայլը» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը:
«Ի՞նչն է պակասում օրենքին՝ կատարյալ կամ կատարյալին մոտ լինելու համար»,- հղում անելով թեկնածուի խոսքին՝ նրան հարցրեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Ինչո՞ւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ձախողեց, և եթե այս հանձնաժողովն էլ ձախողի, ըստ Ձեզ՝ ո՞վ է կրելու դրա քաղաքական պատասխանատվությունը»,- հարցրեց պատգամավորը թեկնածուին, որը եղել է Էթիկայի հանձնաժողովի անդամ:
Մանրամասները՝ տեսանյութում: