«Իսլամական պետություն» խմբավորումն անվանել է սպանված առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի իրավահաջորդի անունը, հայտնում է Reuters-ը:
Կազմակերպությունը ղեկավար է նշանակել Աբի Իբրահիմ ալ-Հաշեմի ալ-Կուրաշիին:
Ալ-Բաղդադիի ոչնչացման մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: