«Երկվորյակները» ֆիլմի նախապրեմիերային ցուցադրությունների հանդիսատեսը ֆիլմը անվանել «տեխնոլոգիական հրաշք»:
Ֆիլմը նկարահանվել է ռեկորդային արագությամբ`120 կադր վայրկյանում 3D ձևաչափով` 4K բանաձևով: Ըստ ֆիլմի վիզուալ էֆեկտների ղեկավարի՝ հեռուստադիտողներն իրենք կգտնվեն «գործողությունների էպիկենտրոնում դերասանների հետ միասին»:
Սոցցանցերում, ինչպես նաև իրենց թեմատիկ փաբլիքներում հեռուստադիտողները գրում են, որ ֆիլմն իր ռեալիզմով ցնցող է, մարտական խորեոգրաֆիան շատ ավելի տպավորիչ տեսք ունի՝ պայմանավորված կադրերի բարձր արագությամբ:
Ֆիլմում Ուիլ Սմիթը միանգամից երկու դեր է խաղում՝ ինքն իրեն ներկայում և երիտասարդ ժամանակ: Երիտասարդ հերոսը դերասանի լիովին մոդելավորված պատճենն է համակարգչում: Տեսողական էֆեկտների մասնագետների կարծիքով՝ մարդու թվային պատճենը ստեղծելը մինչ այժմ ամենաբարդ խնդիրն է: Նաև նկարահանման համար այնքան հզոր տեսախցիկներ են օգտագործվել, որ նրանք արձանագրել են դերասանների մկանների ամենաաննշան շարժումն անգամ։