Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 5-ին, Երկրի 500 ամենահարուստ մարդիկ ամերիկյան բաժնետոմսերի արժեքի նվազման պատճառով կորցրել են իրենց կապիտալի 2,1%-ը: Այդ մասին հայտնում է Bloomberg- ը:
Bloomberg Billionaires-ի ցուցակում գտնվող 21 մարդ կորցրել է 1 միլիարդ դոլար, քանի որ ներդրողները արձագանքել են ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածության աճին:
Այսպիսով, Amazon.com Inc.-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը 3,4 միլիարդ դոլարի վնաս է կրել, նրա կորուստներն ամենաշատն էին: Սակայն 110 միլիարդ դոլար կապիտալով նա շարունակում է մնալ մոլորակի ամենահարուստ մարդը: