Բրազիլացի լեգենդար պաշտպան Ռոբերտո Կառլոսը, ով ներկայումս գլխավորում է թուրքական «Սիվասպոր»-ը, խոսել է «Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆի մասին:
«Զեդորֆը հիանալի մարզիչ կդառնա: Խաղադաշտում նա միշտ առաջատար էր, միշտ փորձում էր բոլորին ինչ-որ բան սովորեցնել:
Կական ինձ ասաց, որ Կլարենսը հասկանում է խաղացողներին, բայց ես այդպես էլ չիմացա, թե մենք ինչպես կես տարի ապրեցինք միևնույն տանը: Նա ամեն անգամ լոգանք ընդունելիս 3 ժամ ծախսում էր իր սանրվածքի վրա:
Ինչ վերաբերում է նրան, թե ես ինչու չշարունակեցի ելույթներս «Ինտեր»-ում, նշեմ, որ Ռոյ Հոջսոնն ինձ տեսնում էր միջին գծում, իսկ ես ցանկանում էի խաղալ պաշտպանության եզրում: Սակայն նրանում, որ ես այնտեղ անցկացրի ընդամենը մեկ տարի, նա մեղավոր չէ»,- Կառլոսի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:









































