Friday, 10 05 2024
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանում նվազել է բեռնափոխադրումների ծավալը
18:50
Բորելը հայտարարել է մայիսի 21-ին Պաղեստինը ճանաչելու Իսպանիայի և Իռլանդիայի պլանների մասին
Հասան Երևան, օրակարգը փոխվեց․ սկսեցին երևալ Քոչարյանի, Սարգսյանի ականջները
18:39
Բրազիլիայում հեղեղումների պատճառով կա 107 զոհ, ավելի քան 300 000 մարդ տեղահանվել է
Սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա. Արարատ Միրզոյան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ․ «Տավուշը հանուն հայրենիքի». հանրահավաք Հանրապետության հրապարակում
18:25
Չինաստանն ու Հունգարիան պայմանավորվել են «ռազմավարական գործընկերության» շուրջ
Ինֆեկցիան ոչնչացնելու է շարժումը. Սրբազանը պետք է տարանջատեր իրեն կողքիններից
Իսրայելի բանակը լայնածավալ գործողություններ է անցկացնում Ռաֆահում
18:05
Վարշավայում սկսվել է ֆերմերների բողոքի բազմահազարանոց ակցիա
Անահիտ Ավանեսյանը կմեկնի Աբու Դաբի
Անվստահության հեռանկարը խորհրդարանում
17:58
Ֆրանսիայում Վրաստանի դեսպանը, ի նշան բողոքի, հրաժարական է տվել
Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ կառավարության ղեկավար
17:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
170 բջջային հեռախոս, 20 wi-fi սարք. ՔԿՀ ստուգումների արդյունքները
17:53
Շոտլանդիայի նորընտիր ղեկավարը հայտնել է առաջիկա 5 տարում անկախանալու հնարավորության մասին
«Օրենքով գող» է կալանավորվել. ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
Ռաֆահն արդեն լքել է 110.000 պաղեստինցի
17:45
Բրիտանական ռազմածովային ուժերը հաղորդել են Եմենի ափերի մոտ նավի վրա հարձակման մասին
17:30
«Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն
Կապան-Նորաշենիկ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը
ՀԱՄԱՍ-ը 12 շաբաթյա զինադադար է պահանջել
Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում․ Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը
Ալիևը մի ձեռքով «հարգում է» ֆաշիզմի դեմ հաղթանակը, մյուսով ոչնչացնում այդ հաղթանակին նվիրված հուշարձանները
Շուտով ՊՆ-ն ավտոմատ համակարգ կունենա և բոլորի տեղը կիմանա․ Անդրանիկ Քոչարյան
16:45
Ուկրաինան կարող է մոբիլիզացնել 10-20 հազար բանտարկյալի
«Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ». ԱԳ նախարար
Ծեծկռտուք Տիգրան Մեծի պողոտայում

Մարտի 1-ի արդար դատավճռով կսկսվի Նոր Հայաստանը

«Այս կարճ ժամանակաընթացքում մենք արդեն հասցրել ենք սովորել, որ մեր դատարաններն արդար են: Եվ կարծում եմ, որ անկախ դատարանը կկայացնի տրամաբանական վճիռ, որը առաջին հերթին պետք է բխի քրեական գործի շահերից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով այսօր Վարչական դատարանում Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ նրա փաստաբանների բողոքի քննությանը:

ՀՀ ԱԺ պատգամավորների երաշխավորությունները հօգուտ Քոչարյանի իրավապաշտպանը նորմալ է համարում. «Մարդիկ միջնորդություն են ներկայացրել մեկի հետ կապված, որը նրանց համար եղել է ամեն ինչ, և փորձում են կամ հրահանգ են ստացել իրենց մարդկային պարտքը կատարել: Բայց Արցախի պատգամավորների միջնորդությունն ինձ զարմացրեց, որովհետև դա սխալ հասցեով սխալ հասցեատիրոջից եկած նամակ էր»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների նկատմամբ հասարակության կողմից հնչեցված վիրավորանքներին, իրավապաշտպանը նկատեց, որ աշխարհի բոլոր հասարակություններում էլ կարող են լինել նման ոչ արդարացի գնահատականներ փաստաբանների հասցեին, երբ խոսքը ծանր հանցագործության մասին է. «Նման հանցագործները միանշանակ չեն ընդունվում հասարակության կողմից, և բնական է, որ նրանց պաշտպանները ևս միանշանակ չեն ընդունվում»:

Վարդան Հարությունյանի խոսքով, սակայն, Հայաստանում սլաքը շատ է թեքվում՝ հանցագործին և փաստաբանին չի կարելի նույնացնել: «Բայց այստեղ մի կարևոր «բայց» կա. փաստաբանը նույնպես իրեն չպետք է նույնացնի հանցագործի հետ. նա չպետք է իր գնահատականները քաղաքականացված ներկայացնի»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ փաստաբանական ինստիտուտը մեզանում նոր է ձևավորվում և գուրգուրանքի կարիք ունի:

Որպես իրավապաշտպան՝ Վարդան Հարությունյանը նշեց, որ ինքը պատրաստ է պաշտպանել նաև Ռոբերտ Քոչարյանի շահերը, եթե նրա իրավունքները ակնհայտորեն ոտնահարվեն:

Ռոբերտ Քոչարյանի դատապարտման առնչությամբ իրավապաշտպանը նկատեց, որ նա չի կարող միայնակ դատապարտվել՝ դա կլինի անարդարացի հենց Քոչարյանի նկատմամբ. «Բոլոր նրանք, ովքեր սպասարկել են անօրինական հրահանգներն ու հրամանները, պետք է պատժվեն: Մարտի 1-ի արդար դատավճռով կսկսվի Նոր Հայաստանը»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում