Սաուդյան Արաբիայի Օլիմպիական կոմիտեի ղեկավար Թուրքի բեն Աբդելմուհսին Ալ Շեյխը Բոուլինգի համաշխարհային կենտրոնի ղեկավարության հետ համաձայնագիր է ստորագրել՝ թագավորությունում բոուլինգի և բիլյարդի առաջին երեք ակումբները բացելու վերաբերյալ։
Ակումբները բացվելու են թագավորության երեք քաղաքներում. Էր–Ռիյադում, Ջիդեում և Էդ–Դամամում։ Հաղորդվում է, որ համաձայնագիրը ստորագրվել է թագավորությունում ժամանցային սեկտորի զարգացման նախագծի շրջանակներում։