Wednesday, 08 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

«Ծաղրածուի» փիլիսոփայությունը. Մխիթարյանը վերջին անգա՞մ կխաղա «Մանչեսթեր Յունայթեդում»

«Առաջիկա խաղում ասպարեզ եմ դուրս բերելու բավական ուժեղ կազմ: Հնարավորություն կտամ Ռոմերոյին, որը բարձրակարգ դարպասապահ է և շուտով Արգենտինայի հավաքականի կազմում պետք է մասնակցի աշխարհի առաջնությանը: Դավիդ Դե Խեան արժանի է հանգստանալու: Ես հարգում եմ Անգլիայի գավաթի խաղարկությունը, և մեր գլխավոր նպատակը այս մրցաշարում հաղթելն է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Այսօր Անգլիայի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակչի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալի Անգլիայի Չեմփիոնշիփը ներկայացնող «Դերբիին»: Ժոզե Մոուրինյոն խոսել է նաև «Մանչեսթեր Յունայթեդից» իր հնարավոր հեռանալու վերաբերյալ մամուլում տարածված տեղեկությունների մասին: «Ես կհեռանամ միայն այն ժամանակ, երբ ակումբը ցանկանա դա: Այս պահին ես հեռանալու որևէ ցանկություն չունեմ: Ավելին, ուզում եմ աշխատել և բարձրացնել խաղի որակը: Չեմ տեսնում որևէ պատճառ, որը կստիպի ինձ հրաժարական տալ: Իմ պրոֆեսիոնալիզմի վրա թող ոչ ոք չկասկածի: Ես տեսնում եմ ինձ «Մանչեսթեր Յունայթեդում»: Եթե թիմի սեփականատեր պարոն Վուվորդը գոհ է իմ աշխատանքից և ցանկանում է երկարաձգել պայմանագիրը, ապա արդեն իսկ հայտարարում եմ, որ համաձայն եմ: Ես ծաղրածու չեմ, և իմ պահվածքը խաղերի ժամանակ միանգամայն նորմալ է: Էմոցիոնալ պահվածքս վկայում է, որ ես նվիրված եմ թիմին»,- ասել է Մոուրինյոն: Վերջինս նշել է, որ կիսապաշտպան Մարուան Ֆելաինին և կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուն ապաքինվել են և պատրաստ են մասնակցել «Դերբիի» հետ խաղին:

Ու թեև Մոուրինյոն հայտարարել է, որ խաղադաշտ է դուրս բերելու բավական ուժեղ կազմ, բրիտանական փորձագետների մեծ մասը վստահ է, որ «Դերբիի» դեմ խաղում մի շարք առաջատարների չենք տեսնի: Մասնավորապես հիմնական կազմում չի լինի Պոգբան, ինչպես նաև Ջեսի Լինգարդը, որը բավական հաջող է խաղում վերջին հանդիպումներում:

Փորձագետների զգալի մասը կարծում է, որ կարգով ավելի ցածր մրցակցի դեմ Մոուրինյոն կպայքարի 4-3-3 խաղային սխեմայով: Դարպասում կլինի Ռոմերոն, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Ռոխոն և Սմոլինգը: Պաշտպանության ձախ եզրում կլինի Բլինդը, իսկ աջ եզրում՝ Դարմիանը: Կիսապաշտպանության կենտրոնում կխաղա Տուանզեբեն, իսկ Էրերան կգործի կիսապաշտպանության աջ եզրում: ՄաքՏոմինեյն էլ կխաղա կիսապաշտպանության ձախ եզրում: Որպես կենտրոնական հարձակվող հանդես կգա Ռեշֆորդը, իսկ հարձակման ձախ եզրում կլինի Մարսիալը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կխաղա հարձակման աջ եզրում:

Այս հանդիպումից հետո «Յունայթեդի» ֆուտբոլիստները հանգստանալու հնարավորություն կստանան: Հաջորդ հանդիպումը Ժոզե Մոուրինյոյի թիմը կանցկացնի միայն հունվարի 15-ին՝ Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակներում հյուրընկալելով «Սթոք Սիթիին»:

Ինչ խոսք, ցանկալի է, որ «Դերբիի» հետ խաղում Մխիթարյանին տեսնենք մեկնարկային կազմում: Ֆուտբոլային տարբեր ֆորումներում կարծիքներ են հնչում, որ «Դերբիի» հետ հանդիպումը հնարավոր է վերջինը լինի հայ ֆուտբոլիստի համար «Յունայթեդի» մարզաշապիկով: Նշվում է, որ մի քանի ակումբներ պայքար են մղում Մխիթարյանի տրանսֆերը գնելու համար, և չի բացառվում, որ առաջիկա օրերին Հայաստանի ազգային հավաքականի ավագը հայտնվի այլ թիմում:

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Մոուրինյոն կտրականապես դեմ է Մխիթարյանին վարձավճարով «Ինտերին» տրամադրելուն: Մասնավորապես Մոուրինյոն ցանկանում է վաճառել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը, որպեսզի ստացված գումարով ձեռք բերի Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Օզիլին:

Բրիտանական մի քանի պարբերականներ չեն բացառում Մխիթարյանի՝ «Լիվերպուլ» տեղափոխվելը: Այս թիմի առաջատարներից Կոուտինյոն պատրաստվում է տեղափոխվել «Բարսելոնա»: Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Կոուտինյոյի՝ Իսպանիա տեղափոխվելու դեպքում «Լիվերպուլը» որպես փոխարինող ձեռք կբերի Մխիթարյանին: Ladbrokes բուքմեյքերական ընկերությունը խաղադրույքներ է ընդունում Կոուտինյոյի հավանական փոխարինողների վերաբերյալ:

Հենրիխ Մխիթարյանը առաջինն է այն ֆուտբոլիստների թվում, որոնք հավակնում են փոխարինել 25-ամյա բրազիլացուն: Նշվում է, որ Մխիթարյանը Յուրգեն Կլոպի գլխավորությամբ փայլուն խաղ է ցուցադրել «Բորուսիայում», և «Լիվերպուլի» գերմանացի մասնագետը կարող է ստիպել հայ կիսապաշտպանին վերագտնել իր խաղը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում