Apple-ի նոր iOS 5 օպերացիոն համակարգը, որը նախատեսված է iPod Touch փլեյերների, iPhone սմարթֆոնների և iPad պլանշետային համակարգիչների համար, կոտրել են հենց առաջին օրը: Այս մասին հաղորդում է Engadget կայքը:
Կոտրելու գործընթացն իրականացրել է iPhone Dev-Team հաքերական խմբի անդամներից մեկը՝ MuscleNerd անվան տակ: Այս մասին նա պատմել է Twitter-ի իր էջում: Նա հրապարակել է երկու նկար, որոնցից պարզ է դառնում, որ ստացել է այդ ծրագրի կոդերը:
Հիշեցնենք, որ այս օպերացիոն համակարգը ներկայացվել էր երեկ Apple Worldwide Developers կոնֆերանսի ժամանակ: