Friday, 10 05 2024
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել
Իսրայելի ռազմական կառավարությունը հավանություն է տվել Ռաֆահում գործողության ընդլայնմանը
«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմներին են ներկայացվել դրանց պետերի ժամանակավոր պաշտոնակատարները
Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցներ տրամադրելու մասին քննարկումները շարունակվում են․ ԵՄ դեսպան
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվել է
Արամ Մեյմարյանը մասնակցել է կլիմայի միջազգային երկխոսության 15-րդ նախարարական համաժողովին
Եւ Մոսկվան ասաց՝ «մի ուրացիր»
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանում նվազել է բեռնափոխադրումների ծավալը
18:50
Բորելը հայտարարել է մայիսի 21-ին Պաղեստինը ճանաչելու Իսպանիայի և Իռլանդիայի պլանների մասին
Հասան Երևան, օրակարգը փոխվեց․ սկսեցին երևալ Քոչարյանի, Սարգսյանի ականջները
18:39
Բրազիլիայում հեղեղումների պատճառով կա 107 զոհ, ավելի քան 300 000 մարդ տեղահանվել է
Սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա. Արարատ Միրզոյան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ․ «Տավուշը հանուն հայրենիքի». հանրահավաք Հանրապետության հրապարակում
18:25
Չինաստանն ու Հունգարիան պայմանավորվել են «ռազմավարական գործընկերության» շուրջ
Ինֆեկցիան ոչնչացնելու է շարժումը. Սրբազանը պետք է տարանջատեր իրեն կողքիններից
Իսրայելի բանակը լայնածավալ գործողություններ է անցկացնում Ռաֆահում
18:05
Վարշավայում սկսվել է ֆերմերների բողոքի բազմահազարանոց ակցիա
Անահիտ Ավանեսյանը կմեկնի Աբու Դաբի
Անվստահության հեռանկարը խորհրդարանում
17:58
Ֆրանսիայում Վրաստանի դեսպանը, ի նշան բողոքի, հրաժարական է տվել
Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ կառավարության ղեկավար
17:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
170 բջջային հեռախոս, 20 wi-fi սարք. ՔԿՀ ստուգումների արդյունքները
17:53
Շոտլանդիայի նորընտիր ղեկավարը հայտնել է առաջիկա 5 տարում անկախանալու հնարավորության մասին
«Օրենքով գող» է կալանավորվել. ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Ռուսաստանը չի պաշտպանի Ղարաբաղը, նա կպահի այդ շանտաժը. Միրկադիրով

«Պետության համար նվաստացուցիչ էր ոչ թե այն, թե ինչ է պատահել, այլ այն թե ինչպես է պատահել: Ես կարդացի Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որն արվեց Մոսկվա կատարած այցի ընթացքում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Զերկալո» ադրբեջանական թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը՝ անդրադառնալով Մոսկվայում Սերժ Սարգսյանի կատարած հայտարարությանը:

«Մեկ տարի շարունակ վարչապետը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այլ բան են հայտարարում՝ առ այն, որ Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը որովհետև ընդհանուր սահման չկա, և որ բանակցությունները Եվրոպական միության հետ են՝ Ասոցացման համաձայնագիր կնքելու առումով (ներառյալ ԽՀԱԱՊ-ը), հետո հանկարծ լսում են, որ Հայաստանի նախագահը հայտարարում է, թե մենք հաստատում ենք Մաքսային միությանը մեր անդամակցելու ցանկությունը: Տպավորությունն այնպիսին է, որ միշտ նման ցանկություն եղել է, հիմա էլ հաստատում են: Բայց եթե մեկ տարվա ընթացքում հայտարարում ես մեկ բան, հետո էլ վերահաստատում մեկ այլ ցանկություն, տպավորություն է ստեղծվում, թե դու ազգին խաբել ես՝ բացեիբաց ուրիշ բան ես խոսում, կուլիսներում այլ բան հայտարարում»:

Նրա խոսքերով նվաստացուցիչ էր այս ամենի բովանդակությունը, քանզի ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը հայտարարեց, թե ողջունում ենք ձեր ցանկությունը, ինչն էլ նշանակում է՝ մենք ձեզ կօգնենք, որ անդամագրվեք, մենք ձեզ չենք հրավիրել՝ դուք խնդրեցիք, մենք կընդառաջենք. «Հենց այդ ձևաչափն ինքնին վիրավորական է Հայաստանի համար, ըստ իս՝ այս հայտարարությունից հետո վարչապետը գոնե պետք է հրաժարական տար:

Ես կիսով չափ համամիտ եմ Սերգեյ Մինասյանի այն տեսակետի հետ, որ Սերժ Սարգսյանն ընտրության այլ հնարավորություն չի ունեցել: Պետք չէ մտածել, թե ինչ վատն է Սերժ Սարգսյանը, ինչ թույլ նախագահ է, այլ պետք է հաշվի առնել, թե ինչպիսի քաղաքականությունն է դրան բերել»:

Պատասխանելով այն հարցերին, թե արդյո՞ք այս որոշմամբ Ռուսաստանը Ղարաբաղի անվտանգությունն իր վրա կվերցնի, և ունի՞ արդյոք նա այդ հնարավորությունը, մեր զրուցակիցն ասաց. «Պուտինի նպատակը Ղարաբաղը և Հայաստանը պաշտպանելը չէ, Երևանը ինքն է ապացուցել, որ Ղարաբաղն ուժեղ գործոն է այս խաղում: Կարծում եմ՝ խոսակցությունը շատ առարկայական է եղել: Ուղղակի ասել են, որ չհամաձայնելու դեպքում ինչ-որ բան կպատահի Ղարաբաղում, իսկ իրենք կփակեն աչքերը այն ամենի վրա, ինչ Ադրբեջանը կանի, բայց վերջին պահին կգան, կփրկեն Ղարաբաղն ու Հայաստանը: Սա ուղղակի շանտաժ է եղել, բայց Հայաստանը հնարավորություն չունի ստուգելու՝ դա պարզապես շանտա՞ժ է եղել, թե՞ լուրջ խոսակցություն, այսինքն Սերժ Սարգսյանն այլ հնարավորություն չի ունեցել:

Ռուսաստանը չի պահի Ղարաբաղի անվտանգությունը, նա պարզապես կպահի այդ շանտաժը, այդ տարբերակը աշխատեց հիմա: Ասում են՝ կկորցնես ամեն ինչ, ոչ միայն Ղարաբաղը այլ նաև իշխանությունը, հնարավոր է՝ հայտնվես բանտում:

Հայաստանն, առհասարակ, ավելի շատ կախում ունի Ռուսաստանից քան Ադրբեջանը: Հասկանում եք, Ադրբեջանն ունի ռեսուրս, նա կարող էր զենքը գնել ոչ միայն Ռուսաստանից, այլև ուրիշ պետությունից: Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ արդեն իսկ գնել է, ապա ինչքան գիտեմ՝ զենքի վաճառքի վերաբերյալ բանակցություններն ավելի վաղ էին սկսվել, քան Հայաստանի և ԵՄ-ի Ասոցացման պայմանագիր կնքելու բանակցությունները»:

Ամփոփելով իր միտքը՝ ՌաուՖ Միրկադիրովը նշեց, որ այս ամենը կարելի է որակել որպես ռեալ ձախողում. «Կարծես կանչել Մոսկվա և ասել էին՝ մեկ ժամից ելույթ կունենաս, նույնիսկ չէին թողել այդ հարցը խորհրդարանում քննարկվի, Հայաստանում նիստ անցկացվի:

Իսկ առհասարակ, մինչև վիլնյուսյան գագաթնաժողովը դեռ երկու ամիս կա՝ ոչինչ չի կարելի բացառել։ Եթե ասում է, որ հաստատում է Մաքսային միությանն անդամգրվելու Հայաստանի ցանկությունը, ապա շատ հանգիստ կարող է կանգնել և հայտարարել, որ ես նման բան առհասարակ չեմ ասել, սխալ է ընկալվել իմ խոսքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում