Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պարզաբանել է՝ ինչու է որոշել պահեստայինների նստարանին թողնել թիմի և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասին: Այդ մասին տեղեկացնում է A Bola-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջին երկու տուրերում «Արքայական ակումբ»-ի դարպասը պաշտպանում էր Դիեգո Լոպեսը:
«Լոպեսը շատ լավ է կատարում իր պարտականությունները: Ահա և վերջ, որևէ այլ բացատրություն այն հանգամանքին, որ Կասիլյասն այժմ պահեստայինների նստարանին է, չկա:
Ինչ վերաբերում է «Գրանադա»-ի դեմ խաղին, ապա մենք պետք է ևս մեկ գնդակ խփեինք, որպեսզի ավելի հեշտ լիներ վերահսկել մեր առավելությունը: Բայց կարևորը արդյունքն է. մենք նվաճեցինք հերթական 3 միավորը»,- հայտարարել է Անչելոտին:









































