Կատալոնական «Բարսելոնա»-ի ավագ Կարլես Պույոլը չորրորդ անգամ ենթարկվել է աջ ծնկի վիրահատության: Չնայած դրան, 35-ամյա պաշտպանը հուսով է, որ նոր համաձայնագիր կստորագրի իր ակումբի հետ:
«Դեռ վաղ է մտածել խաղակոշիկները մեխից կախելու մասին: Վերականգնման գործընթացը դանդաղ, բայց կայուն ընթացք ունի:
Գլխավոր նպատակս վնասվածքից վերականգնվելն ու ակումբիս օգնելն է՝ նոր բարձունքների նվաճման ճանապարհին»,- El Mundo Deportivo –ի հետ զրույցում հայտարարել է պաշտպանը:
Հավելենք, որ Պույոլի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2016թ.:









































