Կատալոնական «Բարսելոնա»-ն փոխարինող է փնտրում պաշտպան Մարկ Բարտրային, ով համալրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմը։ Իսպանական ակումբի ղեկավարություը վերջնականապես որոշել է հրաժարվել ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մարկինյոսի տրանսֆերի ձեռքբերման մտքից։ Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն։
Պարբերականը գրում է, որ Իսպանիայի գործող չեմպիոնի թիրախում է Ֆրանսիայի առաջնությունում հանդես եկող մեկ այլ պաշտպան՝ Սամուել Յումտիտին, ով հանդես է գալիս «Լիոն»-ում։
Ֆրանսիայի հավաքականի պաշտպանը Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանում անցկացրել է 30 խաղ, խփել 1 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում։









































