Sunday, 12 07 2026
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով

«Ռուսաստանը բարոյապես ու հոգեպես Հայաստանի կողմից է». Վիկտոր Միզին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) վերլուծական կենտրոնի առաջատար գիտաշխատող, միջազգայնագետ Վիկտոր Միզինը:

– Պարոն Միզին, ապրիլյան քառօրյա պատերազմն ընդհանրապես ի՞նչ է փոխել ղարաբաղյան հակամարտության մեջ ռազմավարական իմաստով:

– Փառք Աստծո, ռազմական գործողությունները դադարեցվել են, թեև առանձին բախումներ երբեմն լինում են: Իհարկե, ինքդ քեզ գովելն այնքան էլ լավ բան չէ, բայց ես կարծում եմ, որ այստեղ մեծ դեր է խաղացել ռուսական դիվանագիտությունը: Թեև մեր երկրում շատերն ասում են, թե Արևմուտքն է շահագրգռված ղարաբաղյան հակամարտության սրացմամբ, համաձայն չեմ այդ տեսակետի հետ: Դա չի համապատասխանում իրականությանը: Ո՛չ Վաշինգտոնը և ո՛չ էլ Բրյուսելը հետաքրքրված չեն դրանով: Միակ երկիրը, որն իսկապես կարող է շահագրգռված լինել հակամարտության հրահրմամբ, Թուրքիան է, որովհետև Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններն այսօր գտնվում են ցածր մակարդակի վրա, երկու երկրները մեղադրում են միմյանց մահացու մեղքերի համար: Թուրքիան բացահայտորեն սպառնում է, որ հրահրելու է նմանատիպ կոնֆլիկտներ Ռուսաստանի սահմանների մոտ, առաջին հերթին դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Բայց գիտեք, շատ լավ է, որ նկատվում է փոխըմբռնում Ռուսաստանի և մեր արևմտյան գործընկերների միջև, և Էրդողանի քաղաքականությունը… Այս մարդը պարզապես հիվանդ է, նա իր խելագար մտքերով ողբերգություն է թուրք ժողովրդի համար: Երկրում, ըստ էության, իշխում է կիսաֆաշիստական ռեժիմ, ճնշվում են քաղաքացիական ազատությունները, պատերազմ է իրականացվում քուրդ ժողովրդին ոչնչացնելու նպատակով, և ագրեսիվ ծրագրեր կան Սիրիայի վերաբերյալ: Այս ծրագրերի նպատակը նեոօսմանական խալիֆայության ստեղծումն է:

Էրդողանի՝ Եվրամիությունից փող պոկելու քաղաքականությունն անհանգստացնում է նույնիսկ Եվրոպային, և պատահական չէ, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը: Սա, իհարկե, սարսափելի հարված կլինի Թուրքիային: Այդ իսկ պատճառով Թուրքիայի ղեկավարությունն ամեն ինչ անում է տարբեր տարածաշրջաններում հակամարտություն հրահրելու համար: Նրանք փորձում են աջակցել ինչ-որ թաթարական ընդդիմության Ղրիմում, օգնում են իսլամիստներին Սիրիայում և իհարկե աջակցում իրենց դաշնակցին՝ Ադրբեջանին: Կարծում եմ՝ սա գաղտնիք չէ որևէ մեկի համար:

Այստեղ կարևոր կայունացնող գործոնը ոչ միայն Մոսկվայի գիծն է և այն, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, ՀԱՊԿ-ի անդամ, այլև այն, որ Հայաստանում կան ռուսական զինված ուժեր:

– Այո՛, բայց անկեղծ ասած՝ Ռուսաստանը առանձնակի աջակցություն ցույց չտվեց Հայաստանին քառօրյա պատերազմի ժամանակ:

– Պաշտոնական գիծը, պաշտոնական հայտարարությունները միշտ լինելու են հավասարակշռված, բայց բարոյապես ու հոգեպես Ռուսաստանը միշտ էլ Հայաստանի կողմից է լինելու: Ես գիտեմ, թե ինչ եք ուզում ասել, որ Ռուսաստանը զենք է մատակարարում նաև Ադրբեջանին, և որ դա մի քիչ ցինիկ է: Բայց պիտի ասեմ, որ դա արվել է ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական շարժառիթներով:

Նորից ընդգծեմ, որ թե՛ Ռուսաստանը և թե՛ Արևմուտքն ընդհանուր մոտեցում ունեն այս հարցում. ոչ ոք չի ուզում, որ սառեցված հակամարտությունը վերածվի զինված հակամարտության: Կարծում եմ՝ որոշակի ճնշում է գործադրվել Ադրբեջանի նախագահ Ալիևի վրա, որն ուզում էր արդարանալ ինչպես իր զինվորականների, այնպես էլ իր ժողովրդի առաջ: Ալիևն ուզում էր այնպես անել, որ մարդիկ մոռանան տնտեսական ճգնաժամի մասին՝ արդարացնել մեծ թվով սպառազինության գնումը: Ոչինչ չստացվեց:

– Այս համատեքստում մեկ այլ կարևոր հարց կա: Հայաստանը, ըստ վարկային համաձայնագրի, պետք է 200 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ զենք ստանար Ռուսաստանից, բայց այդ զենքերը ոչ մի կերպ չեն հասնում Հայաստան: Ի՞նչ խնդիրներ են ծագել:

– Կարծում եմ՝ այստեղ գործում է հետևյալ տրամաբանությունը՝ չթեժացնել կրակը: Եթե պայմանագիրը կնքվել է, զենքը կհասնի: Գուցե պրոցեսը մի քիչ դանդաղի: Բայց նորից եմ ուզում շեշտել, որ Ռուսաստանում շատ ջերմ վերաբերմունք կա Հայաստանի հանդեպ: Կարծում եմ, որ արտահայտում եմ ինչպես պաշտոնական տեսակետը, այնպես տրամադրությունները իշխող վերնախավում և ռուսաստանյան հասարակության մեջ: Կարդացեք ռուսական լրատվամիջոցները, ռուսական փորձագետներին: Միշտ էլ համակրանքը Հայաստանի կողմն է եղել, և Ադրբեջանը ներկայացվել է որպես ագրեսոր:

– Իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանի քաղաքականության մասին: Ընդհանրապես հասկանո՞ւմ եք այդ երկրի ռազմավարությունը: Ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց հարձակվել, և ի՞նչ քայլեր պիտի սպասենք այժմ Ադրբեջանի կողմից:

– Ես արդեն խոսեցի դրա մասին: Այնտեղ փորձում են զսպել ընդդիմադիր տրամադրությունները, ստիպել մարդկանց մոռանալ տնտեսական խնդիրների մասին: Դրա համար միշտ էլ պետք է փոքրիկ հաղթական պատերազմ: Ճիշտն ասած՝ Ադրբեջանի համար ստորացում էր այն, որ իր հետ դիմակայում է փոքրիկ Լեռնային Ղարաբաղը և ռազմական հաղթանակներ է տանում: Ադրբեջանը հերթական անգամ ձախողվեց: Կարծում եմ՝ որոշակի ճնշում է գործադրվել պարոն Ալիևի վրա, որ նա առաջ չգնա, չշարունակի պատերազմը: Նոր հակամարտությունը որևէ մեկին պետք չէ՝ ո՛չ Ֆրանսիային, ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Գերմանիային և ո՛չ էլ Ռուսաստանին: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե ով է կանգնած Ադրբեջանի թիկունքում:

– Իսկ հիմա Ադրբեջանը, Ձեր կարծիքով, երկրորդ անգամ կգնա՞ լայնածավալ հարձակման:

– Կարծում եմ՝ անմիջապես չի գնա հարձակման, բայց ոչ մի տեղ էլ չի փախչի, որովհետև Ալիևի վրա լուրջ ճնշում է գործադրվում: Այս առումով ես մի քիչ լավատես եմ:

– Նկատի ունեք՝ Մինսկի խմբի համանախագահող երկրնե՞րն են ճնշում գործադրում Ադրբեջանի վրա:

– Այո, այո, համանախագահող երկրները, Արևմուտքի առաջատար երկրները: Բոլորն էլ միակարծիք են, որ հերթական խոշոր հակամարտությունը որևէ մեկին ձեռնտու չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում