Monday, 20 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

ՀՀ նախագահը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանին տիկին Բասսն ասել է.

«Մենք պատիվ ունենք այսօր Լոս Անջելեսի քաղաքապետարանում ողջունելու Հայաստանի նախագահ, Նորին Գերազանցություն Վահագն Խաչատուրյանին: Որպես Երևանի քույր քաղաք՝ Լոս Անջելեսը կանգնած է Հայաստանի կողքին և կշարունակի ապահովել Լոս Անջելեսում ապրող հայերի բարեկեցությունը՝ տրամադրելով նրանց բարգավաճման համար անհրաժեշտ աջակցությունը։ Միացյալ Նահանգները և Հայաստանը ամուր հարաբերություններ ունեն՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարական գործընթացին նվիրվածության վրա, և մենք ակնկալում ենք շարունակական և ամուր համագործակցություն Հայաստանի և հայ ժողովրդի հետ»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և խոսքերի համար՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է.

«Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանի և Միացյալ նահանգների միջև տասնամյակներ շարունակ դինամիկ զարգացող համագործակցությունը: Հայաստանում առանձնահատուկ վերաբերմունք կա Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի նկատմամբ նախ այն պարզ պատճառով, որ Ձեր նահանգում և մասնավորապես Լոս Անջելեսում է գտնվում ԱՄՆ ամենախոշոր հայկական համայնքներից մեկը, ապա նաև պայմանավորված մի շարք տնտեսական իրողություններով: Նկատի ունեմ այն, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսության մեջ էական դերակատարություն է ստացել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և այս առումով մեր առաջնահերթությունների շարքում է Կալիֆորնիայի «Սիլիկոնային Հովտում» գտնվող ՏՏ ոլորտի խոշոր ներկայացուցիչների հետ փոխգործակցության ընդլայնումը և Հայաստանում նրանց ներկայացվածության խթանումը: Օգտվելով առիթից, ես ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ և նաև Միացյալ Նահանգների բարձր ղեկավարությանն այն աջակցության համար, որը ցուցաբերում է ամերիկյան կողմը վերջին շրջանում Հայաստանին, մեր պետության համար դժվարին այս ժամանակաշրջանում։ Վստահ եմ նաև, որ մեր հանդիպումը հավելյալ խթան կհանդիսանա մեր երկրների արդյունավետ գործակցության հետագա զարգացման համար»։

Հանրապետության նախագահը շեշտել է, որ էներգակիր ռեսուրսների սակավության պայմաններում, Հայաստանը հիմնական շեշտադրում է կատարում մարդկային մտավոր կապիտալի զարգացման վրա։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տեղական ինքնակառավարման մարմիններում և համայնքային ենթակառուցվածքներում իրականացվող բարեփոխումների շրջանակում ամերիկյան լավագույն փորձառությունը Հայաստանում կիրառելու հնարավորություններին և ուղիներին։ Այս կապակցությամբ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը նշել է Լոս Անջելեսի և Երևանի քաղաքապետարանների աշխատակիցների համար փորձի փոխանակման և վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացման նպատակահարմարությունը և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մեկնարկի խթանման կարևորությունը։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Միացյալ Նահանգներ-Հայաստան ուղիղ չվերթների իրականացման և մասնավորապես Լոս Անջելես-Երևան ուղղությունով նման հնարավորության կյանքի կոչման հեռանկարների և անհրաժեշտ քայլերի իրականացման վերաբերյալ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին, ինչի կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հաստատակամ դիրքորոշումը՝ հասնել հարևանների հետ հիմնախնդիրները խաղաղ բանակցային ճանապարհով, միջազգային հիմնարար իրավունքների և նորմերի, ինչպես նաև խաղաղ համակեցության սկզբունքների շրջանակում լուծելու վերաբերյալ։

«Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման հիմքում դրված է խաղաղության հասնելու անհրաժեշտ քաղաքական կամքը»,- նշել է նախագահը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս աջակցել երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման գործընթացին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում