Կազանում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանը արագ շախմատի երրորդ պարտիայում սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Այժմ նրանք ունեն 1.5-ական միավոր:
Եթե չորրորդ պարտիան նույնպես ավարտվի ոչ ոքի, ապա այս զույգի հաղթողն ի հայտ կգա կայծակնային շախմատի երկու պարտիաների արդյունքում:
Կրամնիկ-Ռաջափով երրորդ պարտիան էլ ավարտվեց ոչ ոքի: Այստեղ նույնպես երեք պարտիաներից հետո շախմատիստներն ունեն 1.5-ական միավոր: