Saturday, 18 07 2026
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում

Հայաստանի առաջնությանը պրոֆեսիոնալ կարգավիճակը կորցնելու վտանգ չի սպառնում․ ՀՖՖ-ի արձագանքը

ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը զրկվել, չզրկվելու մասին՝ հանգամանորեն

ՆԱԽԱԲԱՆ

2016թ․ փետրվարի 5-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՖՖ արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի արտահերթ նիստը, որի ընթացքում, հիմք ընդունելով 2015թ. նոյեմբերից 2016թ. հունվար ժամանակահատվածում ՀՖՖ արտոնագրման համակարգի տարբեր ատյաններում «Ուլիս» ՖԱ-ի նկատմամբ կայացված միջանկյալ որոշումները, ինչպես նաև ակումբի աշխատակիցների և սոցիալական/հարկային մարմինների նկատմամբ ժամկետանց պարտավորությունները, ենթակառուցվածքային, կադրային և վարչական չափանիշների մի շարք կարևոր հիմնադրույթների ակումբի կողմից չկատարումը, ՀՖՖ Արտոնագրման Կոմիտեն միաձայն որոշում կայացրեց հետ կանչել «Ուլիս» ֆուտբոլային ակումբի՝ 2015/2016թթ. մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի և ազգային արտոնագրերը։

Դրանից հետո ոչ առաջատար մեկ-երկու կայքերում հայտնված տեղեկությանը՝ ըստ որոնց «Ուլիս» ՖԱ-ի լուծարումից հետո Հայաստանի առաջնությունը, իբր, կարող է զրկվել պրոֆեսիոնալ կարգավիճակից և տեղ կորցնել Եվրոպական ակումբային մրցաշարերում ՀՖՖ-ն պաշտոնապես չարձագանքեց՝ նկատի առնելով, որ այդ հրապարակումներում բացակայում էին մասնագիտական, պրոֆեսիոնալ հղումները։ Եվ խնդիրը կարծես չէր քննարկվում, քանի որ այն տարածող կայքերը կասկածելի վարկանիշ ունեին:

Այնուամենայնիվ, ս.թ. փետրվարի 10-ին armsport.am կայքի հարցմանն ի պատասխան` ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը, հենվելով ՈՒԵՖԱ-ի համապատասխան կանոնակարգերի վրա, հակիրճ պարզաբանում տվեց՝ բացառելով իրադարձությունների նման ընթացքը։

Այդուհանդերձ, ս.թ. փետրվարի 17-ին ֆրանսիական «L’Equipe» պարբերականը՝ իր պրոֆեսիոնալ գործունեությանը անհարիր՝ հենվելով ոչ պաշտոնական աղբյուրների վրա անհեղինակ մի հրապարակում տարածեց` կրկին նշելով, որ Հայաստանի առաջնությունը կկորցնի իր պաշտոնական կարգավիճակը:

Դրանից հետո հայկական մեդիայի տարբեր միջոցներ կրկին շտապեցին  արտատպել այդ «նորությունը», մանավանդ, որ այն զարմանալիորեն արտատպել էր նաև ռուսական «Սպորտ էքսպրես»-ը:

Նկատի առնելով, որ կրկին տարածվում է մի անճշտություն, պրոֆեսիոնալ հենքից զուրկ մի հայտարարություն, չնայած այն հանգամանքին, որ ՀՖՖ-ն արդեն անդրադարձել էր վերոնշյալ հարցին, ՀՖՖ մամուլի քարտուղարությունը որոշեց պաշտոնական կայքի միջոցով ընդարձակ, հանգամանալից և կանոնակարգային պարզաբանումներ տալ՝  զրուցելով ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանի հետ.

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

-Շրջանառվող  տեղեկությունների համար,որպես հիմք, ընդունվում է առեղծվածային ինչ-որ կանոն, համաձայն որի ՈւԵՖԱ-ն անդամ ասոցացիաներից պահանջում է, որ բարձրագույն խմբի առաջնությունում հանդես գան առնվազն 8 թիմ:

-Նախորդ շաբաթ armsport.am կայքին տված հարցազրույցում ներկայացրել էի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի կամ Եվրոպա Լիգայի խաղարկություններում մասնակցության տեղերի և դրանք վաստակելու հիմունքները: Հայաստանի, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի անդամ բոլոր մյուս երկրների մասնակցության տեղերը վերոնշյալ մրցաշարերում որոշվում է միմիայն ՈՒԵՖԱ-ի ասոցացիաների և ակումբային վարկանիշային աղյուսակներով:

2015/2016 թթ. մրցաշրջանից առաջ Հայաստանն այդ աղյուսակում զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը: Այդ վարկանիշը թույլ է տալիս ունենալ 1 մասնակից Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման փուլում (երկրի չեմպիոնը) և 3 մասնակից Եվրոպա Լիգայի խաղարկությունում (առաջնության 2-րդ և 3-րդ մրցանակակիրները և Հայաստանի գավաթակիրը): Այս դրույթը մինչ օրս ուժի մեջ է և որևէ հավելում կամ լրացում չունի: ՈւԵՖԱ-ն իր մրցաշարերին մասնակցելու հնարավորություն է ընձեռում՝ հիմնվելով միայն վերոնշյալ աղյուսակային դասակարգման վրա:

Ինչ վերաբերում է տարակարծիք մեկնաբանություններին և անհասցե ու անանուն կարծիքներին, ապա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Արտոնագրման բաժինը ստիպված է ևս մեկ անգամ փաստել, որ նույնիսկ բավական հայտնի ֆրանսիական մեդիայի անհեղինակ հրապարակման ոչ պաշտոնական աղբյուրին հղում տալը խոսում է ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին:  Անընդունելի է, որ հղումը թե «L’Equipe»-ում, թե այլ մեդիաներում արվում է «առեղծվածային» կետին՝ «ՈւԵՖԱ-ի կանոնակարգերին» հղում տալով, իսկ թե որ կանոնակարգի և որ հոդվածի մասին է խոսքը, անհայտ է: Ի վերջո ՈՒԵՖԱ-ի կանոնակարգերը բաց են ընթերցելու համար և կարելի է ցանկացած բան ստուգել սեփական նախաձեռնությամբ:

Ի տարբերություն հրապարակում/ների հեղինակների, մենք ևս մեկ անգամ մանրակրկիտ ուսումնասիրեցինք (թեև դա անում ենք ամեն օր) ՈՒԵՖԱ-ի 2015-16թթ. մրցաշարերի բոլոր կանոնակարգերն անխտիր, սակայն առաջնության մասնակիցների քանակի վերաբերյալ և սրանից բխող կարգավիճակի փոփոխության մասին որևէ դրույթ կրկին  չհայտնաբերեցինք:

Փոխարենը, «ՈւԵՖԱ-ի՝ Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա Լիգայի 2015/16թթ. մրցաշրջանի համար նախատեսված կանոնակարգերի հոդված 3-ի (մրցաշարի մասնակցության կարգ), ինչպես նաև հավելվածներ A և D-ի համաձայն, ՈւԵՖԱ-ի անդամ ասոցացիաները և ասոցացիայի ակումբները ներգրավվում են ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարեր իրենց տնային առաջնությունների միջոցով՝ համաձայն տվյալ ասոցացիայի վարկանիշային աղյուսակում գրաված հորիզոնականի, իսկ այդ վարկանիշները Եվրոպական ֆուտբոլային ղեկավար մարմնի կողմից հաշվարկվում են տվյալ երկրի ակումբների՝ Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի խաղարկություններում վերջին 5 տարիների ընթացքում գրանցած արդյունքների հիման վրա: Օրինակ՝ 2015/16 թթ. ասոցացիայի վարկանիշը որոշվել է 2009/10-2013/14 թթ. մրցաշրջանների արդյունքների հիման վրա:

Ինչ վերաբերում է ակումբների 2015/16թթ. մրցաշրջանի վարկանիշներին, դրանք որոշվում են 2010/11-2014/15թթ. Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի խաղարկություններում անդամ ասոցացիայի ակումբների գրանցած արդյունքների հիման վրա»:

Սա այն է, ինչ որ օրեր առաջ ավելի հակիրճ ասել էի armsport.am կայքին:

Ավելացնեմ, որ այս կանոնակարգերը հասանելի են նաև ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում՝այստեղ և այստեղ:

Հուսանք՝ ներկայացված բոլոր փաստարկները կստիպեն ի վերջո հասկանալ, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը չի կորցնի իր «պաշտոնական» կամ «պրոֆեսիոնալ» կարգավիճակը, ինչպես նաև այդ կարգավիճակի կորցնել կամ չկորցնելը որևէ կերպ կապված չի առաջնության մասնակից ակումների թվաքանակի հետ:

Ավելացնեմ նաև, որ որևէ կանոնակարգային դրույթով առաջնության պաշտոնական կարգավիճակ հասկացություն նույնպես գոյություն չունի, ինչը ևս բազմիցս շահարկվում է մեդիայի կողմից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում