Արագ սննդի սրճարանների ռուսական «Крошка-Картошка» ցանցը հարկադրված է եղել փակել իր մոսկովյան 280 կրպակներից 70-ը այն բանից հետո, երբ Մոսկվայի նոր քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինի հրահանգով սկսվել է վաճառքի փողոցային կետերի ապամոնտաժումը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ռուսական մեկ այլ արագ սննդի ցանց «Стардог’s»-ն արդեն իր 150 կետերից փակել է 45-ը և մոտ ապագայում ստիպված կլինի փակել ևս 15-ը:
Արագ սննդի ձեռնարկությունների ասոցիացիան, որի մեջ մտնում են նաև հիշյալ երկու ընկերությունները, արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում սեփական շահերը պաշտպանելու ուղղությամբ: Նրանք նամակներ են հղել Մոսկվայի կառավարություն` պահանջելով գործել օրենքի սահմաններում` օբյեկտը փակելու մասին որոշման մասին տեղեկացնել դրանից երկու շաբաթ առաջ: