Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի` «Բետիս»-ի դեմ անհաջող հանդիպման մասին, տեղեկացնում է իսպանական Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը չկարողացավ հաղթել «Բետիս»-ին, հանդիպումն ավարտելով ոչ-ոքի` 1:1 հաշվով:
«Առաջին խաղակեսն անհաջող սկսեցինք, մրցակիցը գոլի հեղինակ դարձավ և սկսեց պաշտպանվել: Երկրորդ խաղակեսում դոմինանտ ակումբը դարձավ «Ռեալ»-ը, սակայն, ցավոք, կարողացավ միայն մեկ գնդակի հեղինակ դառնալ:
Անիմաստ է հուսալքվել, քանի որ մենք դեռ «Բարսելոնա»-ի դեմ հանդիպում ունենք»,- հայտարարել է գերմանացի ֆուտբոլիստը:









































