Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը «Ռեալ»-ի դեմ խաղից հետո խոսել է մրցակցի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Նա նախկինի պես Քրիշտիանուն է` աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Հնարավոր է, որ դա է հենց գլխավոր խնդիրը:
Ինչո՞ւ եմ այդպես խոսում: Ռոնալդուն սիրում է լինել գլխավոր դերում: Ռոնալդուն պետք է ընդունի իր հասցեին ուղված քննադատությունները:
Երբ պարտվում ես, բոլորը խոսում են քո մասին, քանի որ դու ես ուշադրության կենտրոնում»,- հայտարարել է բրազիլացին:









































