«Այաքս»-ի գլխավոր մարզիչ Ֆրանկ Դե Բուրն իր կարծիքն է հայտնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին:
«Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ եմ համարում Լիոնել Մեսսիին, քանի որ նա կարողանում է ստեղծագործել խաղադաշտում: Եթե ընտրության հարց լինի, նախապատվություն կտամ Մեսսիին:
Այնուամենայնիվ, խոնարհվում եմ Ռոնալդուի առջև, քանի որ եթե դու բազմաթիվ գոլեր ես խփում յուրաքանչյուր մրցաշրջանում և վնասվածքներ չես ստանում, ուրեմն դու էլ լավագույններից մեկն ես աշխարհում:
Հեշտ չէ ընտրություն կատարել այդ երկու ֆուտբոլիստների միջև: Սակայն Մեսսին ինձ ավելի շատ է դուր գալիս: Մեկ տարվա ընթացքում նա գոլային 40 փոխանցում է կատարում և 50 գոլ հեղինակում: Դա ինձ շատ է դուր գալիս»,- Daily Mirror-ը մեջբերում է Դե Բուրի խոսքերը:









































