Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը բաց է թողել մոսկովյան ակումբի մարզումը՝ «Ուրալ»-ի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային թիմի մյուս ֆուտբոլիստը՝ մոսկովյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը նույնպես վերականգնվում է վնասվածքից և շարունակում է բուժման կուրս ստանալ:
Ռուսաստանի առաջնության հերթական տուրում «Սպարտակ»-ը Գրոզնիում կխաղա «Թերեկ»-ի հետ: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 7-ին: