Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը շատ ուրախ է, որ աչքի ընկնելու հնարավորություն է ունեցել «Գալաթասարայ»-ի դեմ խաղում: Արգենտինացի ֆուտբոլիստը, հիշեցնենք, փոխարինման դուրս եկավ և հեղինակեց իր թիմի երեք գոլերից մեկը:
««Ռեալ»-ի հարձակվողներն իրենց հանգիստ են զգում: Մեր թիմի գլխավոր մարզիչը երբեք ճնշում չի գործադրել հարձակվողների վրա գոլերի առումով: Ուրախ եմ, որ ինձ և Կարիմ Բենզեմային հաջողվեց գոլ հեղինակել:
Իրականությունն այն է, որ ընթացիկ մրցաշրջանում ես ավելի քիչ գոլեր եմ խփում, բայց սա ֆուտբոլ է: Իսկ Մոուրինյոն աջակցում է մեզ և խնդրում շարունակել ջանասիրաբար աշխատել»,- ասել է Իգուաինը:









































