Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը մեկնաբանել է Հայատսանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի տրանսֆերը Կրասնոդարի «Կուբան»-ից Մոսկվայի «Սպարտակ»։
«Հիշու՞մ եք՝ ինչպես վաճառեցին Օզբիլիսի տրանսֆերը «Սպարտակ»-ին։ Այդ պահին նա «Կուբան»-ի լավագտույն խաղացողն էր, ամեն խաղում գոլ էր խփում։ Ակումբը հրաժարվեց նրան 6 մլն-ով վաճառել «Մոնակո»-ին, մերժել էր «Մետալիստ»-ի՝ 8 մլն եվրոյի առաջարկը։
Հանկարծ թիմը նրան 2 մլն-ով վաճառեց «Սպարտակ»-ին։ Թղթի վրա նրա տրանսֆերի արժեքը կազմել է 2 մլն եվրո, իսկ իրականում՝ 8 մլն։ Հասկանալի՞ է՝ ուր է կորել 6 մլն-ը։ Հիմա այդ հարցով դատական գործընթաց է ընթանում Շվեյցարիայում։
Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տրանսֆերի հետ կապված բոլոր փաստաթղթերն ուղարկել էի Տոլստիխին։ Նա գիտեր, որ տրանսֆեն ապօրինի է իրականացվում։ Գումարն ուղարկվել է օֆշորային գոտի։
Միգուցե «Սպարտակ»-ը նույնպես շահույթ է ունեցել այդ 6 մլն-ից։ Մկրտչյանը «Սպարտակ»-ին համոզել է գնալ նման գործարքի, «Սպարտակ»-ը համաձայնել էր։ Կարծում եմ՝ թիմն այդ սխալն այլևս չի կրկնի։ Կաբորեի տրանսֆերը «Լոկոմոտիվ» ցանկանում էին իրականացնել նույն սցենարով»։









































