Thursday, 23 05 2024
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները
19:10
Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
18:50
Ռուսաստանը նախատեսվածից շուտ է մեկնարկել Խարկովի գրոհը
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ասում են՝ 2,5 գյուղ տվեցինք, ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում՝ աբսուրդ է. Գալստանյան
16:45
Նորվեգիան մայիսի 29-ից լրացուցիչ կսահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքը
Գեներալները Բաքվում քաղաքական հա՞յտ են ներկայացրել
Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ
Սահմանազատման գործընթացը աշխարհակարգերի պայքար է. գլոբալ նշանակություն ունի
«ՀԿ-ները քաղաքական նպատակներին հասնելու գործիք են». Կոբախիձե
Շարժումը մարում է, բայց արագ և կտրուկ պետք է գործել
15:45
Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում

Ի պաշտպանություն Ր. Հովհաննիսյանի ԱՄՆ «Հայ փաստաբանների միության» նախագահի ելույթը բազում քննադատությունների է արժանացել

Ամերիկայի «Հայ փաստաբանների միությունը»՝ ի դեմս միության նախագահ Կարո Ղազարյանի, միացել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին շարժմանը:

Օրեր առաջ Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ «Հայ փաստաբանների միության» նախագահ Կարո Ղազարյանը ևս ելույթ էր ունեցել՝ շնորհավորելով Րաֆֆի Հովհաննիսյանին որպես «նորընտիր նախագահ»: Ամերիկահայ իրավաբանը քաղաքական կուսակցություններին, միություններին, համայնքներին, դպրոցներին ու բարեգործական կազմակերպություններին կոչ էր արել միանալ «նորընտիր նախագահ» Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա պայքարին: Նա նշել էր, որ Հայաստանը փոխելու եզրին ենք: «Տարիներ շարունակ հայ ժողովուրդը շատերի կողմից քննադատվել է, որ չի կարողանում տեր կանգնել իր իրավունքներին: Հիմա նրանք ոտքի են կանգնել ու քվեարկել իրենց կամքով»,- «Ազատության» հրապարակում իր ելույթներից մեկում ասել էր Կարո Ղազարյանը:

Ամերիկահայ իրավաբան, ԱՄՆ «Հայ փաստաբանների միության» անդամ Էդգար Մարտիրոսյանի կարծիքով՝ փոքր-ինչ ծիծաղելի է, որ «Հայ փաստաբանների միությունը», որը 1989թ. հիմնվել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, իր դիրքորոշումն է ներկայացնում 2013թ. փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Էդգար Մարտիրոսյանը հիշեցրեց, որ «Հայ փաստաբանների միության» (Armenian Bar Association) պաշտոնական կայքէջում հստակ ամրագրված է, թե որն է միության առաքելությունը. այն է՝ լուծել հայ համայնքի իրավական խնդիրները և խրախուսել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացումը:

«Պարզ է, որ հայերը՝ Հայաստանում, թե Սփյուռքում, մտահոգված են ՀՀ-ում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների օրինականությամբ, իսկ հետընտրական շարժումը ժողովրդավարության ուղղությամբ հերթական փոքր քայլն է: Այս տեսանկյունից ես ողջունում եմ Կարո Ղազարյանի ամուր դիրքորոշումն ընդդեմ շարունակական ու արդեն մշակույթ դարձած ընտրակեղծարարության: Այն փաստը, որ այս դիրքորոշումը հնչել է Ազատության հրապարակից՝ խնդիր չէ, քանի որ աջակցություն է Հայաստանում դեմոկրատական արժեքներին, որոնցից զուրկ է Հայաստանի քաղաքացին: Բայց ես կարծում եմ, որ ՀՓՄ-ը կարող էր իր աջակցությունը հայտնել Ազատության հրապարակում առանց ծայրահեղ արտահայտությունների դիմելու, ինչպիսին էր Րաֆֆի Հովհաննիսյանին «ընտրված նախագահ» անվանելը: Սա արժանացել է բազում քննադատությունների: Այս անհիմն հայտարարության հետ ես ինքս էլ բոլորովին համամիտ չեմ»,- տեսակետ հայտնեց ամերիկահայ իրավաբանը՝ շարունակելով, որ նման հայտարարությունները կանդրադառնան ՀՓՄ գործունեության նկատմամբ հանրային վստահության և քաղաքական հավասարակշռվածության վրա:

Ըստ Էդգար Մարտիրոսյանի՝ եթե Հովհաննիսյանը հաղթել է ընտրություններում, ապա հարց է առաջացնում, թե արդյոք ՀՓՄ-ը կկարողանա՞ փաստացի ապացուցել, որ Հովհաննիսյանն իսկապես ստացել է ընտրողների ձայների կեսից ավելին:

Անդրադառնալով 2008թ. նախագահական ընտրություններին և հետընտրական զարգացումներին՝ Մարտի 1-ին, Էդգար Մարտիրոսյանն ասաց, որ Կարո Ղազարյանն այդ ժամանակ չէր զբաղեցնում ՀՓՄ նախագահի պաշտոնը: «Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ՀՓՄ-ն, իբրև կազմակերպություն, լռություն պահպանեց 2008-ի ընտրությունների և Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ: Իհարկե, ընտրակեղծիքները մտահոգեցնող էին նաև այն ժամանակ, ավելին՝ 2008-ին տեղի ունեցած ընտրակեղծիքները ամենացայտունն էին բոլոր ընտրությունների համեմատ: 2008-ից ի վեր համապատասխան պաշտոններ զբաղեցրած և կարծիք բարձրաձայնած անդամների դիրքորոշումը չի համընկնում կազմակերպության այսօրվա դիրքորոշման հետ: Այս հակասությունները պետք է բացատրություն ստանան հենց իրենց՝ միության ներկայացուցիչների, պաշտոնյաների կողմից»,- ասաց Էդգար Մարտիրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում