«Ինտերնասյոնալ»-ի կիսապաշտպան Չարլես Արանգիսը կարիերան կշարունակի «Բայեր»-ում, տեղեկացնում է Kicker-ը:
Գերմանական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար պատրաստ է վճարել 15 միլիոն եվրո:
Հավելենք, որ Արանգիսը Չիլիի ազգային հավաքականի կազմում Ամերիկայի գավաթի խաղարկության ժամանակ մասնակցել է 6 խաղի, խփել 2 գոլ և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձել: