2015 թվականի հունիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում յոթերորդ նստաշրջանի վերջին լիագումար նիստից առաջ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից հեղինակած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագծի քննարկում:
Քննարկման ընթացքի վերաբերյալ ընդունվել է փակ նիստ անցկացնելու որոշում: Նիստը տևել է ավելի քան երկու ու կես ժամ: Հանձնաժողովի անդամներն առաջարկել են նախագիծը չդնել քվեարկության: Հեղինակի հետ փոխհամաձայնությամբ որոշում կայացվել 2015 թվականի հոկտեմբերին անցկացնել Խորհրդարանական լսումներ` Հայ-Թուրքական հարաբերությունների վերաբերյալ` մինչև նախագիծը խորհրդարանում կրկին քննարկելը: