Թեհրանում անցկացվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը:
Մեր հավաքականի առաջին մրցակիցը Ռուսաստանի հավաքականն էր: Հայաստանի ընտրանին պարտություն կրեց 2:5 հաշվով:
Հայերի երկրորդ մրցակիցն էր Բուլղարիայի հավաքականը:
Մինչև 55 կգ քաշային կարգում Հարություն Հովհաննիսյանը հաղթեց Ստեֆան Գրիգորովին, 60 կգ քաշային կարգում Ալեքսան Միքայելյանը` Ռոմեն Սավիչևին, 66 կգ քաշային կարգում Տիգրան Թորոսյանը՝ Միլեն Դիմիտրովին, 74 կգ քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանը՝ Դանիել Ալեքսանդրովին, 84 կգ քաշային կարգում Հրաչ Հովհաննիսյանը՝ Ստանիսլավ Կանևին, 96կգ քաշային կարգում Սարգիս Տոնոյանը՝ Դանիել Բանկովին, 120 կգ քաշային կարգում Վաչիկ Եղիազարյանը՝ Իվան Իվանովին:
Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց՝ 7:0 հաշվով:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցը կլինի Կորեայի հավաքականը: