Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Խորհրդաժողովին քննարկելու են ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև պայքարը ցեղասպանությունների դեմ ողջ աշխարհում։
Ֆորումի ընթացքում քննարկվելու են միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացմանը, ցեղասպանությունների հետեւանքների վերացմանը և պատասխանատվության խնդիրներին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ այսօր նախատեսված են տարբեր երկրներից ժամանած խորհրդարանականների ելույթներ՝ Ցեղասպանության կանխարգելման գործում խորհրդարանի դերի մասին: