Մեքսիկացի իրավապահները ձերբակալել են «Լոս Սետաս» խոշոր թմրակարտելի ղեկավար Օսկար Տչեվինյո Մորալեսին, հաղորդում է Agence France-Presse-ը:
Մորալեսը, ով հայտնի է նաև որպես Z-42, «Լոս Սետասը» ղեկավարել է 2013թ. սկսած, երբ սպանվել էր դրանից առաջ կարտելը առաջնորդող նրա եղբայրը:
Իշխանությունների տվյալներով՝ Մորալեսը մասնակցել է բազմաթիվ առևանգումների, սպանությունների և կոկաինի լայնածավալ վաճառքի: