Արգենտինայի իշխանությունները տուգանք են սահմանել մի շարք ավտոարտադրողների դեմ, այդ թվում՝ Peugeot-ի և Renault-ի: Պատճառը վաճառքում մեքենաների մոդելների բացակայությունն է, որոնք ներառված են արտոնյալ ավտովարկավորման համազգային ծրագրում:
Հինգշաբթի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ակսել Կիսիլյոֆը հայտնել է, որ ստանձնած պարտականությունների չկատարման համար մոտ 100 հազար դոլարով տուգանվել է Peugeot ընկերությունը: Նախարարի խոսքով՝ դա տեղի է ունեցել սպառողների իրավունքների պաշպանության մասին օրենքին համապատասխան, հայտնում է La Plata ռադիոն:
Բացի վաճառքում որոշ մոդելների բացակայությունից՝ չափազանց երկար են այլ մոդելների մատակարարման ժամկետերը: Տուգանք է սահմանվել նաև Renault ընկերության դեմ: Չափը չի հստակեցվում: