Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին հայտարարել է, որ «Ռեալ»-ի հետ առաջիկա խաղից առաջ կենտոնանալու է ոչ թե անձնական ռեկորդի, այլ թիմային հաջողության վրա:
Հիշեցնենք, որ Մեսսին Լա Լիգայում խփել է 250 գոլ, իսկ Պիրմերայի պատմության լավագույն ռմբարկու Տելմո Սարայի ակտիվում կա 251 գնդակ:
«Դուրս ենք գալու խաղադաշտ՝ անելու հնարավորը «կլասիկո»-ում հաղթելու համար: Այս խաղը ոչինչ չի որոշում, քանի որ առջևում բազմաթիվ խաղեր կան: Կարևոր է ոչ թե իմ ռեկորդը, այլ հաղթանակը «Ռեալ»-ի նկատմամբ»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է AS-ը:
Հավելենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» խաղը կայանալու է հոկտեմբերի 25-ին՝ Լա Լիգայի 9-րդ տուրի շրջանակներում: