Անգլիական «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը ժամանակին գլխավորել է «Ռեալ Մադրիդ»-ը, խոսել է Ռաֆայել Վարանի` իսպանական ակումբ տեղափոխության մասին
«Ես իմ հանգստյան օրերն անցկացնում էի Մադրիդում: Ինձ մոտ եկավ Զիդանը` Վարանի խաղի տեսանյութերը ձեռքին: Ես մտածեցի, թե ինչ հիանալի խաղացող է և եթե նա երկու շաբաթ մարզվի մեր հետ, ապա կդառնա աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը:
Վարանը մեկ ոտքով «Մանչեսթեր Յունայթեդ»-ում էր: Անգլիական ակումբն արդեն համաձայնեցրել էր նրա տրանսֆերային արժեքը: Սակայն «Ռեալ»-ն ավելի համառ գտնվեց ու կարողացավ համոզել Վարանին տեղափոխվել Իսպանիա»-,ասել է Մոուրինյոն:









































