18-ամյա Քենդել Ջենների կարծիքով՝ մոդելի հաջող կարիերա անելու համար ինքը պետք է դադարի ասոցացվել իր ընտանիքի հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա մտադիր է հրաժարվել իր հայտնի ազգանունից: Ինչպես երևում է, նա որոշել է հրաժարվել նաև ազգակցական հարաբերություններից:
Վերջերս նա իր հարցազրույցներից մեկում ասել է, որ չի ցանկանում, որպեսզի իր մասնակցությամբ նորաձևության ցուցադրություններին ներկա գտնվի իր սուպեր-հայտնի քույրը՝ Քիմ Քարդաշյանը:
«Քիմը հրավիրված է եղել իմ մասնակցությամբ շատ ցուցադրությունների: Դրանցից մեկից առաջ նա զանգահարեց ինձ և ասաց. «Գիտես, ես շոուին հրավիրված եմ, ուղղակի ցանկանում եմ, որ դու իմանաս, ցանկանո՞ւմ ես, որ ես գամ»: Եվ ես սպատասխանեցի՝ ոչ»,- ասել է Քենդելը: