Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մեկնաբանել է թիմի կազմում անցկացրած իր մեկնարկային հանդիպումը:
«Ուրախ եմ, քանի որ կարողացա գոլ խփել, բայց ես ցանկանում էի հաղթել: Այժմ պետք է վրեժխնդիր լինենք և հաղթանակ տանենք «Վիսենտե Կալդերոն»-ում: Մենք բազմաթիվ հնարավորություններ ունեինք `դարպասը գրավելու համար, բայց «Ատլետիկո»-ն մշտապես պաշտպանվում էր: Կասեմ, որ գոլս ինչ-որ տեղ պատահական ստացվեց, բայց, այնուամենայնիվ, ստացվեց: Հուսով եմ, որ «Ռեալ»-ի կազմում դեռ շատ գոլեր կխփեմ:
Խաղում եմ այն գծում, որտեղ ինձ ցանկանում է տեսնել մարզիչը: Կարող եմ լավ դրսևորել ինձ մի քանի գծերում: Լավ ֆուտբոլիստը պետք է կարողանա ոչ միայն հարձակվել, այլ նաև օգնել պաշտպանությանը»,- Marca-ն մեջբերում է Խամեսի խոսքերը: