Անգլիական «Արսենալ»-ը և ֆրանսիական «Նից»-ը համաձայնեցրել են Կոլումբիայի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Օսպինայի տրանսֆերը:
«Արսենալ»-ը Օսպինայի տրանսֆերի համար կվճարի 3.75 մլն եվրո: Ֆուտբոլիստը կկնքի 4 տարվա պայմանագիր՝ շաբաթական 75 հազար եվրո աշխատավարձով: Մոտ օրերս տրանսֆերի մասին կհայտարարվի պաշտոնապես:
Նշենք, որ Օսպինան «Նից»-ում հանդես է գալիս 2008 թվականից: