Thursday, 23 05 2024
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
18:50
Ռուսաստանը նախատեսվածից շուտ է մեկնարկել Խարկովի գրոհը
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ասում են՝ 2,5 գյուղ տվեցինք, ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում՝ աբսուրդ է. Գալստանյան
16:45
Նորվեգիան մայիսի 29-ից լրացուցիչ կսահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքը
Գեներալները Բաքվում քաղաքական հա՞յտ են ներկայացրել
Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ
Սահմանազատման գործընթացը աշխարհակարգերի պայքար է. գլոբալ նշանակություն ունի
«ՀԿ-ները քաղաքական նպատակներին հասնելու գործիք են». Կոբախիձե
Շարժումը մարում է, բայց արագ և կտրուկ պետք է գործել
15:45
Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում
Լրագրողները և ՀԿ-ները կարող են հավատարմագրվելէ վերահսկելու գնումների հետ կապված գործընթացները
Երրորդ երկրի օրակարգը սպասարկող պատգամավորների հետ ամեն բան տեղի է ունենալու՝ ՀՀ իրավակարգի համաձայն

Սննդամթերքի նույն խմբի գները ՀՀ-ում և ԱՄՆ-ում գրեթե նույնն են

Մինչդեռ աշխատավարձերն այնտեղ տասնյակ անգամ ավելի բարձր են
ՀՀ-ում և ԱՄՆ-ում սպառողական ապրանքների գների համեմատությունը ապշեցուցիչ արդյունքեր է տալիս:

Պարզվում է` ՀՀ-ում նորմալ սնվելու համար անհրաժեշտ նվազագույն գումարը էականորեն չի տարբերվում ԱՄՆ-ի համապատասխան ցուցանիշից` այն դեպքում, երբ նվազագույն աշխատավարձը ՀՀ-ում ավելի քան 15 անգամ պակաս է ԱՄՆ-ի նույն ցուցանիշից: Այս արդյունքներն է ստացել «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ, ՀՀ վիճվարչության պետի նախկին տեղակալ Մովսես Արիստակեսյանը` գների համեմատություն իրականացնելիս: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը վերջին հանրահավաքի իր պահանջների ցանկում ներառել էր նաև նվազագույն աշխատավարձը 200 դոլար դարձնելու պահանջը: Մ.Արիստակեսյանը գտնում է, որ միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ հաշվարկելու դեպքում ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը ոչ թե 200, այլ նույնիսկ դրանից էլ բարձր պետք է սահմանվի: Դա կապված է սպառողական նվազագույն զամբյուղի հետ:

Այսպես` ՀՀ-ում նվազագույն սպառողական զամբյուղը, ըստ Ազգային վիճակագրության ծառայության (ԱՎԾ) տվյալների, 2010թ. երրորդ եռամսյակում կազմել է մոտ 28 հազար դրամ: 2010թ. չորրորդ եռամսյակի տվյալները ԱՎԾ-ն, չգիտես ինչու, չի հրապարակել (այն միշտ հրապարակվել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը հունվար-դեկտեմբերին» զեկույցներում): Սակայն Մ.Արիստակեսյանը, հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված օրական 2412 կկալ սննդի համար անհրաժեշտ նվազագույն սպառողական զամբյուղի մեջ մտնող ապրանքների սպառման նվազագույն ծավալները, որոշ ապրանքների համար ԱՎԾ կողմից հրապարակած, ինչպես նաև «Սթար» սուպերմարկետներում վաճառքի միջին գները, հաշվարկել է 2011թ. փետրվար ամսվա սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը:

Արդյունքում ստացվել է, որ այս տարվա փետրվարին ամսական նվազագույն սպառողական զամբյուղը ՀՀ-ում մոտ 36.2 հազար դրամ է: Ապրանքների նույն այն կշիռներով, որով որ հաշվարկվում է ՀՀ-ի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, Մ.Արիստակեսյանը հաշվարկել է սպառողական նվազագույն զամբյուղ Լոս Անջելես քաղաքի համար: Այսինքն` եթե 2412 կկալ սնունդ գնելու համար ՀՀ-ում պահանջվում է ամսական 36.2 հազար դրամ, ապա այդ նույն քանակի կկալ սնունդ գնելու համար Լոս Անջելեսում որքա՞ն փող է պետք: Ստացվում է 42.2 հազար դրամ (1 դոլարի փոխարժեքի կուրսը վերցվել է 365 դրամը):

Այսինքն` նույն ծավալի սննդամթերք գնելու համար ԱՄՆ-ում պահանջվում է 42.2 հազար դրամ, ՀՀ-ում` 36.2 հազար դրամ: Իսկ հիմա համեմատենք նվազագույն աշխատավարձերը ՀՀ-ում և ԱՄՆ-ում: ԱՄՆ-ում նվազագույն աշխատավարձը 1 ժամի համար 7.85 դոլար է: Աշխատանքային 1 օրվա համար ստանում ենք 62.8 դոլար կամ մոտ 22.9 հազար դրամ (7.85 դոլարը բազմապատկած 8 ժամով և փոխարժեքի կուրսով): ՀՀ-ում ամսական նվազագույն աշխատավարձը այս պահին 32.5 հազար դրամ է: Օրական նվազագույն աշխատավարձը ստանալու համար այդ 32.5 հազար դրամը պետք է բաժանել ամսվա աշխատանքային օրերի թվի (22) վրա: Ստանում ենք մոտ 1.5 հազար դրամ: Այսինքն` ԱՄՆ-ում որպես օրական նվազագույն աշխատավարձ է սահմանված 22.9 հազար դրամը, ՀՀ-ում` 1.5 հազար դրամը` ավելի քան 15 անգամ քիչ գումար: Մինչդեռ սպառողական ապրանքների գները ԱՄՆ-ում ու ՀՀ-ում գրեթե նույնն են: «Ժամանակ»-ը նախորդ հոդվածներից մեկում անդրադարձել էր Բեռլինում մի շարք սննդամթերքների գներին, որոնք ավելի էժան էին, քան ՀՀ-ում (կարտոֆիլ, խնձոր և այլն):

Եզրակացությունը մեկն է` սննդամթերքի գները ՀՀ-ում արդեն հասել են ԵՄ երկրների ու ԱՄՆ-ի գների մակարդակին, մինչդեռ դեռևս 7-8 տարի առաջ մեզանում սնունդը առնվազն 3-4 անգամ էժան էր (դա երևում է Համաշխարհային բանկի այդ տարիների համար հրապարակած «գնողունակության համարժեքություն» կոչվող ցուցանիշից):

Ինչևէ, ըստ Մ.Արիստակեսյանի` սպառողական նվազագույն պարենային զամբյուղի հիման վրա նվազագույն սպառողական զամբյուղի արժեք և հետևաբար` նվազագույն աշխատավարձի շեմ սահմանելիս նվազագույն պարենային զամբյուղի արժեքը պետք է բազմապատկել առնվազն 3 գործակցով, այլ ոչ թե 1, 55 գործակցով, ինչպես ներկայումս վարվում է ՀՀ ԱՎԾ-ն: Սա այն դեպքում, երբ պետությունը իր առջև խնդիր է դնում վերացնել աղքատությունը:

Միջազգային մեթոդաբանությամբ աղքատ չլինելու համար անհրաժեշտ է, որ եկամտի 25%-ից ավելին չծախսվի սննդի վրա: Այսինքն` եկամտի առնվազն 75 տոկոսը պետք է ծախսվի ծառայությունների վրա: Մ.Արիստակեսյանը ասում է, թե ՀՀ-ի համար 25%-ի փոխարեն կարելի է վերցնել 33%-ը: Այդ պատճառով էլ սպառողական նվազագույն զամբյուղը բազմապատկում ենք 3-ով և ոչ թե 4-ով (25% հիմք ընդունելու դեպքում պետք է բազմապատկեինք 4-ով): 3-ով բազմապատկելիս ստանում ենք 108.6 հազար դրամ կամ մոտ 275 դոլար: Հենց այդքան էլ, ըստ Մ.Արիստակեսյանի, պետք է սահմանվի նվազագույն աշխատավարձի չափը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում