Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյսնը և Հրանտ Մելքումյանը հիանալի հանդես եկան Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող փառատոնի շրջանակներում ավարտված արագ շախմատի մրցաշարում:
Armchess.am-ը տեղեկացնում է, որ հայ շախմատիստները 9 հնարավորից վաստակեցին 7,5-ական միավոր և բաժանեցին 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մովսիսյանին շնորհվեց առաջին, Մելքումյանին` երկրորդ մրցանակը: