Դավիթ Հայրապետյանն ու Միշա Ալոյանը ոսկե մեդալներ նվաճեցին Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում անցկացվող բռնցքամարտի հեղինակավոր մրցաշարում:
Դավիթ Հայրապետյանը մինչև 49 կգ քաշային կարգի եզրափակիչում 7:1 հաշվով պարտության մատնեց Հունգարիայի ներկայացուցիչ Իստվան Լկատոսին:
Եվրոպայի գործող չեմպիոն Միշա Ալոյանը մինչև 52 կգ քաշային կարգի եզրափակիչում 8:1 հաշվով առավելության հասավ մոլդովացի Ալեքսանդրու Ռիսկանի նկատմամբ:
Ցավոք, երկու հայ մարզիկներն էլ ոսկե մեդալները նվաճեցին Ռուսաստանի հավաքականի համար: