ՊՍԺ-ի գլխավոր մարիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Տիագո Սիլվայի` ֆրանսիական ակումբ տեղափոխությունը:
«Սիլվան ժամանակակից ֆուտբոլի լավագույն պաշտպաններից է: Ուրախ եմ, որ ակումբը կարողացավ ձեռք բերել նման խաղամակարդակ ունեցող ֆուտբոլիստի:
Նա մեր պաշտպանական գիծն ավելի հուսալի կդարձնի: Ես աշխատել եմ Տիագոյի հետ «Միլան»-ը գլխավորելու տարիներին: Ծանոթ եմ նրա հնարավորություններին և վստահ եմ, որ նա կօգնի ՊՍԺ-ին դառնալ չեմպիոն»,- հայտարարել է Անչելոտին: