Monday, 22 06 2026
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան

FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է

Ազգային ավիափոխադրող FLYONE ARMENIA ընկերության ձեռք բերած բիզնես ավիացիայի առաջին՝ Gulfstream G450 օդանավը արդեն Հայաստանում է․ ընկերությունը շուտով կկարողանա Հայաստանում և երկրի սահմաններից դուրս մատուցել պրեմիում ծառայություններ՝ հարմարեցված գործարար և կորպորատիվ ճանապարհորդների կարիքներին: Gulfstream G450-ը բիզնես դասի ինքնաթիռ է, որն ունի բարձրակարգ ինտերիերով ընդարձակ սրահ՝ առավելագույն հարմարավետությամբ։ Այս մոդելի՝ առանց կանգառ թռիչքի հեռահարությունը հասնում է ավելի քան 8000 կիլոմետրի․ Gulfstream G450-ի սրահի ոճային ինտերիերը բարձրաճաշակի և գերհարմարավետության կատարյալ ներդաշնակություն է։

«Սա ինձ համար ամենամեծ ուրախություններից մեկն է․ Հայաստանը  կարողացավ այսօր տարածաշրջանում իր տեղը գտնել նաև բիզնես ավիացիայում, և ունենք լավագույն օդանավերից մեկը, պարծենալու մի բան՝ Golfstream 450-ը։ Աշխարհում շատ չեն երկրները, որտեղ կան նման օդանավեր: Բիզնես ավիացիայի համար Հայաստանը շատ լավ խաչմերուկ է, որովհետև բոլոր վայրերից կարող են գալ և շարունակել իրենց ճամփորդությունը:  Հայաստանի համար շատ կարևոր է այն, ինչ անում ենք: Մենք ավիաընկերություն ենք, որը պետք է աշխատի նաև բիզնեսի և կորպորատիվ ուղևորների համար»,- նշել է SIL CAPITAL ընկերության նախագահ, FLYONE ARMENIA-ի համահիմնադիր Էդուարդ Սուքիասյանը:

G450-ի սրահը բաժանված է գոտիների․ թռիչքային անձնակազմն այլ զոնայում է և ուղևորները մասնավոր առանձին տարածքում գտնվելու հնարավորություն ունեն։ Բարձր առաստաղը և նստատեղերի միջև մեծ հեռավորությունը թույլ են տալիս ուղևորներին թռիչքի ընթացքում անկաշկանդ տեղաշարժվել և ազատ զգալ: Գերժամանակակից այս բիզնես-ջեթը նախատեսված է մինչև 16 ուղևորի համար՝ անհատական էլեկտրական կառավարմամբ նստատեղերով։ Ներքին Wi-Fi ցանցի ընդգրկմամբ՝ FLYONE ARMENIA-ն գործարար ճանապարհորդներին կապահովի անխափան կապով թռիչքի ողջ ընթացքում: Այս գերհարմարավետ բիզնես ինքնաթիռը նախատեսված է ճանապարհորդության լայն աշխարհագրության համար․ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, նույնիսկ անդրատլանտյան ուղղություններ։

FLYONE ARMENIA-ի Gulfstream G450-ն իր ուղևորների համար ապահովում է անվտանգ և արդյունավետ ճանապարհորդություն: Այս ձեռքբերումը հավաստում է մշտապես նորարարություններ և ծառայությունների բազմազանություն բերելու՝ FLYONE ARMENIA-ի վճռականությունն ու հանձնառությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում