Tutto Mercato-ն տեղեկացնում է, որ Իտալիայի հավաքականի և «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նոր պայմանագիր կստորագրի իր ակումբի հետ:
Մոտ ժամանակներս կողմերը կավարտեն բանակցային գործընթացը: 34-ամյա դարպասապահը 2 տարվա պայմանագիր կստորագրի` նվազեցված աշխատավարձով: 6 մլն-ի փոխարեն Բուֆոնը տարեկան կստանա 4 մլն եվրո աշխատավարձ:
Իտալիայի Ա սերիայի անցած մրցաշրջանում Բուֆոնը մասնակցեց 35 հանդիպման ու բաց թողեց 16 գոլ:









































