«Նապոլի»-ի 5 ներկայիս և նախկին ֆուտբոլիստներ՝ Պաոլո Կանավարոն, Ջանլուկա Գրավան, Ջուզեպե Մասկարան, Ֆաբիո Կվալյարելան և Մատեո Ջանելոն, ինչպես նաև թիմի գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին հարցաքննության են հրավիրված Իտալիայում պայմանավորված խաղերի վերաբերյալ գործը վարող քննիչների մոտ: Այդ մասին է տեղեկացնում Football Italia-ն: Հուլիսի 2-9-ը նրանք ստիպված կլինեն պատասխանել արդարադատության աշխատակիցների հարցերին:
Հավանաբար, հետաքննությունը ցանկանում է հնարավորինս արագ պարզել՝ մասնակցե՞լ է արդյոք թիմը պայմանավորված հանդիպումների, որպեսզի երկրի ֆուտբոլի ֆեդերացիան կարողանա պատժամիջոցներ կիրառել «Նապոլի»-ի նկատմամբ մինչև նոր մրցաշրջանի մեկնարկը:
Ավելի վաղ միավորներ էին հանվել Ա Սերիայի ներկայացուցիչներ «Ատալանտա»-ից ու «Պեսկարա»-ից:









































