Երեկ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկեց Aeroflot Open հեղինակավոր մրցաշարը: 67 հազար եվրո մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարի A խմբում հանդես եկող Հայաստանը ներկայացնող 3 շախմատիստներից երկուսը` Սերգեյ Մովսիսյանն ու Ավետիք Գրիգորյանը, մեկնարկային տուրում ոչ- ոքի խաղացին համապատասխանաբար չինացի Յանգյի Յուի և մոլդովացի Վիկտոր Բոլոգանի հետ:
Իսկ Տիգրան Պետրոսյանը սպիտակ ֆիգուրներով առավելության հասավ ռուս Նիկիտա Վիտյուկովի նկատմամբ:
Այսօր` երկրորդ տուրում, Տիգրան Պետրոսյանը սև ֆիգուրներով կմրցի Միխայիլ Կովիլայի, Սերգեյ Մովսեսյանը` Դմիտրի Բոշարովի, Ավետիք Գրիգորյանը` Էմիլ Սուտովսկու հետ: