Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասի կարծիքով` Պորտուգալիայի ընտրանու հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ներկայումս իր լավագույն մարզավիճակում չէ:
Հիշեցնենք, որ Վիսենտե դել Բոսկեի սաները «Եվրո-2012»-ի կիսաեզրափակիչում հանդիպելու են պորտուգալացիների հետ:
«Չեմ կարծում, թե Ռոնալդուն իր լավագույն մարզավիճակում է, քանի որ անհավանական մրցաշրջան է անցկացրել «Ռեալ»-ի կազմում. նկատի ունեմ նրա ցուցադրած խաղը, հեղինակած գոլերն ու ռեկորդները: Քրիշտիանուի ներկայիս մարզավիճակը կգնահատեի 4+ կամ 5-»,- հայտարարել է Կասիլյասը:








































