Բրազիլիայի «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը հերթական անգամ հայտարարել է, որ «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է համարում: Այդ մասին են տեղեկացնում իսպանական լրատվամիջոցները: Նեյմարը շնորհավորել է Մեսսիին 25-ամյակի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Մեսսիին` աշխարհի լավագույն ֆուտբոլիստին»,- հայտարարել է «Սանթոս»-ի հարձակվողը:
Նշենք, որ ներկայումս շատերը համեմատություն են անցկացնում Նեյմարի ու Մեսսիի միջև և նշում են, որ Նեյմարը չէր զիջի Մեսսիին, եթե հանդես գար կատալոնական ակումբի կազմում:









































