Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Չավին նոր ռեկորդ է սահմանել` Եվրոպայի առաջնություններում ճշգրիտ փոխանցումներ կատարելու ցուցանիշով:
«Եվրո-2012»-ի քառորդ եզրափակիչի Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպմանը նա կատարեց իր 734-րդ դիպուկ փոխանցումը:
Ավելի վաղ այդ ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանին, ով Եվրոպայի առաջնություններում 707 փոխանցում էր կատարել:








































